Ավելի քան 300 թուրք համասեռամոլներ հունիսի 13-ին շքերթ են անցկացրել Ստամբուլի կենտրոնով՝ նվիրված համասեռամոլության արժանապատվության օրվան ՝ բողոքելով այն խտրականության դեմ, որին նրանք ենթարկվում են երկրում, ուր բնակչության ճնշող մեծամասնությունը մահմեդականներ են: Այս մասին հաղորդում է Le Parisien պարբերականը՝ վկայակոչելով AFP գործակալությանը:
«Արվամոլների վրդովմունքը շարունակվում է», «Ոչ հանցագործությանը, ոչ մեղքին, կեցցե միասեռական սերը»,-բացականչություններով ակցիայի մասնակիցները անցել են քաղաքի մարդաշատ Istiklal պողոտայով:
«Համասեռամոլները մահանում են, եւ պետությունը չի տեսնում այդ»,-հայտարարել են մասնակիցները եւ կարդացել այն համասեռամոլների անունները, ովքեր վերջին ամիսներին սպանվել են «ատելության հողի վրա»: Ի տարբերություն շատ այլ մահմեդական երկրների՝ Թուրքիան չի արգելում համասեռամոլությունը, իսկ մի քանի արվամոլներ նույնիսկ դրա հաշվին կարիերա են արել շոու բիզնեսի աշխարհում:
Սակայն Թուրքիան համասեռամոլներրի համար հստակ պաշտպանություն չի առաջարկում՝ չնայած որ երկրում կան ճնշման բազմաթիվ դեպքեր:
Փետրվարի վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաjիփ Էրդողանին ուղարկված նամակով համասեռամոլների իրավուքների պաշտպանությամբ զբաղվող ասոցիացիաները դատապարտել են 16 ամսվա ընթացքում գրանցված համասեռամոլների սպանության 8 դեպքերը:
Թուրքիայի կանանց եւ ընտանիքի հարցերով նախարարի մարտին կատարած հայտարարությունը, թե «համասեռամոլությունը կենսաբանական խախտում է, հիվանդություն... եւ որ այն պետք է բուժել», դժգոհություն է առաջացրել համասեռամոլ ակտիվիստների մոտ:




























