Առնվազն 35 մարդ է մահացել Հնդկաստանի արեւելքում գտնվող Օդիշա նահանգում (նախկին Օրիսա) տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի պատճառով: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Times of India-ին: Աղետի հետեւանքով ամենաշատը տուժել են Բհադրաք եւ Ջաջպուր շրջանները, որտեղ ավելի քան 15 հազար տուն է ոչնչացվել:
Ամբողջ նահանգոմ 200 հազար հա բերք է վնասվել: Մոտ 70 հազար բնակիչ տարհանվել է անվտանգ շրջաններ: Ընդհանուր առմամբ՝ աղետի գոտում է հայտնվել մոտ 1,8 մլն մարդ: Ներկայումս Հնդկաստանի մեծ մասում անձրեւների սեզոն է սկսել:
Ավելի վաղ, այս հարավասիական հանրապետության արեւմուտքում գտնվող Մահարաշտրա նահանգի Պունա շրջանում ջրհեղեղը հանգեցրել էր սողանքների առաջացմանը, որի հետեւանքով 120 մարդ էր զոհվել:





























