ԵՄ-ի պատժամիջոցների երրորդ փաթեթին Շվեյցարիայի միացումը կքննարկվի օգոստոսի 13-ին, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատանը:
Դեսպանատան հայտարարությամբ, այդ հարցը կքննարկվի Դաշնային սոնետի (կառավարության) անդամների՝ ամառային արձակուրդների ավարտից անմիջապես հետո:
Մինչ այսօր Շվեյցարիան ՌԴ-ի նկատմամբ միայն կետային պատժամիջոցներ է կիրառել: Վերջին անգամ պատժամիջոցներն ընդլայնվել են օգոստոսի 5-ին: Այժմ Շվեյցարիայի «սեւ ցուցակում» ընդգրկված են 59 մարդ՝ ներառյալ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ ղեկավարությունը եւ դաշտային հրամանատարները, ինչպես նաեւ ՌԴ-ի ուժային գերատեսչությունների ղեկավարները: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաեւ 8 ղրիմյան ընկերություններ: Սակայն մինչեւ այժմ Շվեյացարիան խուսափել է ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչին հետեւողականորեն կոչ են անում ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը:
ԵՄ-ում կարծում են, որ նման արգելքների բացակայությունը թույլ կտա ռուսական ընկերություններին խուսափել պատժամիջոցներից: «Շվեյցարիան դեմ է, որպեսզի ռուսների կամ ռուսական բիզնեսի կողմից իր տարածքը օգտագործվի պատժամիջոցները շրջանցելու նպատակով: Եթե գործարար հարաբերություններ գոյություն ունեին մինչեւ Եվրամիության կողմից պատժամիջոցների ներմուծումը, ապա Շվեյցարիան չի առարկում գործարար շփումների շարունակության դեմ», - հստակեցրել է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան բիզնեսի, ֆինանսների եւ գիտության վարչության ղեկավարի տեղակալ Տաջիո Շիլինգը:




























