Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 7-ից գտնվում է Տավուշի մարզում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նրանք այցելել են Տավուշի սահմանամերձ գյուղեր:

«Զինվորների եւ գյուղացիների մարտական ոգին բարձր է, բոլորն էլ ոգեւորված են: Այցելել ենք առաջնային գիծ, այնուհետեւ Բերքաբեր, Վազաշեն: Այսօր էլ շարունակում ենք այցելությունները գյուղեր»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում գյուղացիների հետ: Դեռ հայտնի չէ՝ մինչեւ երբ է նախարարը մնալու Տավուշում:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը հաճախ է կրակում հայկական գյուղերի ուղղությամբ: