Ողջ աշխարհում 5-14 տարեկան 150 միլիոն երեխա աշխատանքային շահագործման է ենթարկվում: Այդ մասին ասված է ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպության ուսումնասիրության մեջ:
Համաձայն 2008 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կատարված «Անչափահասների աշխատանքը» ուսումնասիրությանը` 7-18 տարեկան (18-ը չլրացած) երեխաների 4 տոկոսը ներգրավված են տարբեր տեսակի աշխատանքային ձեւերում: Ավելին, ուսումնասիրության ընթացքում հարցազրույց անցած երեխաների ավելի քան 40 տոկոսն ընդհանրապես դպրոց չէր հաճախում:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ չնայած Հայաստանի Աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատանքի ընդունման նվազագույն տարիքը 14-ն է, հարցազրույց անցած աշխատող երեխաների 30 տոկոսի տարիքը 14-ից ցածր էր:
ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպությունը կոչ է արել վերստին անդրադառնալ անչափահասների աշխատանքի վատթարագույն ձեւերի հարցին, որը քննարկվել է Անչափահասների աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին համաշխարհային օրը` հունիսի 11-ին, «Պայքարենք հանուն նպատակի` Անչափահասների աշխատանքի վերացմանը» խորագրով միջոցառմանը:




























