Ղըրղզական Ջալալաբադ քաղաքում բնակվող մոտ 700 ուզբեկներ են զոհվել բախումների եւ հրդեհների արդյունքում: Այդ մասին, ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտարարել է տեղական ուզբեկական համայնքի ղեկավարը:
Ղըրղզստանի հարավային քաղաքներում երրորդ օրն է՝ շարունակվում են ազգամիջյան բախումները ղըրղզների եւ ուզբեկների միջեւ: Պաշտոնական տվյալներով, զոհվել է 117 մարդ, վնասվածքներ են ստացել 1,5 հազարը:
Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ Անվտանգության քարտուղարների նիստը, որի ընթացքում քննարկվելու է Ղըրղզստանում ստեղծված իրավիճակը: Տարածաշրջան են մեկնելու ՄԱԿ, ԵՄ եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները:
Միջազգային Կարմիր խաչի տվյալներով՝ Ղըրղզստանի եւ Ուզբեկստանի սահմանը հատել են մոտ 80 հազար փախստականներ:
Ներկայումս Ուզբեկստանում գտնվող փախստականների ճամբարում գրանցված է 30 հազար մարդ՝ հիմնականում կանայք եւ երեխաներ:



























