Ուկրաինական Մեջիբոժե գյուղում տեղի է ունեցել Ալեքսանդր Ավագյանի հիշատակին նվիրված «Չումացկի շլյախ» փառատոնը, այդ մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը՝վկայակոչելով միջոցառման կազմակերպիչներին:
Այս տարի փառատոնը նվիրված էր հնագետ, քարանձավագետ, երաժիշտ Ալեքսանդր Ավագյանին: Կազմակերպիչների խոսքով՝ արդեն ավանդույթ է դարձել նրա պատվին այսպիսի միջոցառումների անցկացումը: Կատարողները, ընկերները, գործընկերները նման կերպ հարգում են նրա հիշատակը: Լավ հիշողություններ եւ դրական խոսքեր են հնչել Ալեքսանդր Ավագյանի պատվին: Վերջինս Ուկրաինական հեղինակային երգի եւ ռոք-երաժշտության հիմնադիրներից է:
Փառատոնի հյուրերը միաձայն հաստատում էին, թե ինչեր է արել, ինչ է արել եւ ինչեր կարող էր անել Ավագյանը ուկրաինական մշակույթի համար: Փառատոնը շարունակվել է 3 օր: Հաջորդ տարի Ալեքսանդր Ավագյանին նվիրված միջազգային փառատոնը է նախատեսվում:





























