ԱՄՆ-ի նախկին թաղման բյուրոյում հայտնաբերել են 1978թ. իրականացված ծիսական ինքնասպանության 9 զոհերի մասունքները: Աճյունը գտել են Դովեր քաղաքում՝ Դելավեր նահանգի մայրաքաղաքում: Շենքի գործող սեփականատերերը իրավապահ մարմիններին հաղորդել են 38 անհայտ արկղերի մասին: Աղբարկղերը բացահայտած պետպաշտոնյաները դժվարացել են ենթադրել, ինչո՞ւ ոչ մեկ չի դիմել աճյունի համար:

Աճյունների եւ զանգվածային ինքնասպանության զոհերի միջեւ կապը հաստատել հաջողվել է շենքում հայտնաբերված մահվան մասին վկայականները: 1978թ. «Ժողովուրդների տաճար» կրոնական աղանդի ավելի քան 900 անդամներ իրենց հովիվ Ջիմ Ջոնսի հրամանով թունավորվել են ցիանիդով՝ դրանով իսկ «հեղափոխական ինքնասպանություն» գործելով:

Մահացածների մարմինները տեղափոխել են Դովերի ռազմաբազա, որտեղ ԱՄՆ-ի խոշորագույն դիահերձարանն է գտնվում, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ին: