Ամերիկացիների 70%-ը վստահ են, որ ապօրինի ներգաղթյալները սպառնում են ամերկյան ավանդույթներին եւ մշակույթին, վկայում է Reuters գործակալության եւ Ipsos հետազոտական ծառայության կողմից անցկացված հարցումը:  Հարցվածների 63%-ը վստահ են, որ ներգաղթյալները ԱՄՆ-ի տնտեսության համար ծանր բեռ են, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Townhall.com պարբերականը հիշեցնում է, որ Ամերիկայի մշակույթը նոր պետության ծագման պահից ի վեր ստեղծվել է ներգաղթյալների կողմից, իսկ ամենազգալի ավանդը ներգաղթյալներն ունեցել են 19-20-րդ դարերում. 1892-1924թթ-ի ընթացքում Էլլիս կղզու վերահսկիչ կետի միջոցով 12 մլն մարդ է տեղափոխվել: Սակայն այսօր, ԱՄՆ-ի քաղաքացիների կեսը (51 տոկոս), ինչպես հետեւում է Wall Street Journal/NBC-ի հարցումից, մանկահասակ ներգաղթյալների երկրի անհապաղ դուրս վռնդման կողմ է հանդես գալիս:

Նշենք, որ հասարակական կարծիքի հարցումների շարքն անց էր կացվում՝ կապված ԱՄՆ-ի իմիգրացիոն բարեփոխումների հետ, ըստ որի՝ Բարաք Օբամայի վարչակազմն առաջարկում է աշխատանքի թույլտվություն տրամադրել 5 մլն ապօրինի ներգաղթյալների: