Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրային հարաբերությունների ոլորտում դոլարը կարող է վերանալ: Ռուսաստանի Բանկն ու Չինաստանի Ժողովրդական Բանկը համաձայնեցրել են ազգային արժույթների փոխանակման մասին համաձայնագրի նախագիծը (գործարք, որը ենթադրում է մի երկրի արժույթի՝ որոշակի քանակությամբ միաժամանակյա առք եւ վաճառք՝ մյուս երկրի արժույթի փոխարեն): Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

«Երկու երկրների կենտրոնական բանկերը պատրաստ են գործարքներ իրականացնել՝ ռուբլին յուանով փոխանակելով եւ հակառակը: Այդ ռուսական կողմի ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են յուանով գործարքներ կատարել, հնարավորություն կտա լայնորեն օգտագործել չինական յուանը: Ռուսական բանկերի հաճախորդները կկարողանան իրենց բանկերում յուան ստանալ ուղղակի Ռուսաստանի Բանկից: Վերջինը կկարողանա ազատորեն ռուբլին փոխանակել յուանով: Սա կարող է ռուսական բիզնեսի համար յուանի գրեթե անվերջանալի աղբյուր դառնալ»,- նշում է Ռուսաստանի տարածաշրջանային բանկերի ասոցիացիայի փոխնախագահ Օլեգ Իվանովը:

Հավելենք, որ ներկայում Ռուսաստանի եւ Չինաստանի արտաքին առեւտրի համակարգում հաշվարկների 75%-ը պատկանում է դոլարին: Դա եկամտի աղբյուր է ամերիկյան տնտեսության համար, քանի որ գործարքները կատարվում են ամերիկյան բանկերի միջոցով: