Յուրաքանչյուր նոր օր՝ Արբեջանի իրավապաշտպանի կալանք. վախեցնող իրականություն է: Այդ մասին հաղորդում է Կովկասի երեք պետություններում «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Գեորգի Գոգիան՝ մեկնաբանելով Ինտիհամ Ալիեւի կալանքը, ում Ադրբեջանում շատերը անվանում են «ուսուցիչ», ինչը վկայում է վերջինիս նկատմամբ հասարականության մեծագույն հարգանքի մասին:
«Human Rights Watch»-ի փորձագետի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները բանտարկել են տասնյակ քաղաքական ակտիվիստների, լրագրողների, իրավապաշտպանների, բլոգերների եւ այլոց տարբեր մտացածին մեղադրանքներով, այդ թվում՝ խուլիգանության, թմրանյութ պահելու, հարկերի վճարումից խուսափելու եւ նույնիսկ դավաճանության: Նա նշել է, որ անցած շաբաթ կտրուկ սրվել են կառավարության կողմից վաղուց իրականացվող ճնշումները:
Իրավապաշտպանի կարծիքով, Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացման դառը հեգնանքը կայանում է նրանում, որ այն համընկնում է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահության հետ: «Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի բարձրագույն մարմնի հեղինակությունը վտանգված է: Վերջինիս ղեկավարությունը եւ անդամ-պետությունները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պետք է հանդես գան ամենավճռական արտահայտություններով: Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է կառավարությանը ներշնչեն, որ բիզնեսը չի կարող զարգանալ, եթե կառավարությունը անմիջապես ազատ չարձակի քաղաքականորեն շահադրդված մեղադրանքներով բանտարկյալներին եւ դադարեցնի իրավապաշտպան խմբերի դեմ ներկայիս ճնշումները», - ընդգծել է «Human Rights Watch»-ի փորձագետը:





























