Е խումբ, 1-ին տուր

14 հունիսի, Յոհաննեսբուրգ Սոքեր Սիթի ստադիոն

Մրցավար` Ստեֆան Լաննուա (Ֆրանսիա)

Ս.Պոուլսեն, 46 (1:0, ինքնագոլ), Դ.Կայտ, 86 (2:0)

- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը

Հոլանդիա – Դանիա հանդիպման առաջին խաղակեսում ավելի նպատակասլաց գործեցին դանիացիները, որոնք մի քանի անգամ լուրջ անհանգստություն պատճառեցին դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգին: Հոլանդացիներն իրենց ոճով երկար վերահսկում էին գնդակը, շատ արագ պաշտպանությունից անցնում էին հարձակման, սակայն մինչև ընդմիջում ոչ մի հարված Դանիայի դարպասին չկատարեցին:

Իսկ ընդմիջումից անմիջապես հետո Հոլանդիան մրցակցից թանկարժեք նվեր ստացավ: Դանիայի ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, որ գոլ լինի, սակայն սեփական դարպասը: 46-րդ րոպեին, Ռաֆայել Վան Դեր Վարտի փոխանցումից հետո գնդակը Սիմոն Պոուլսենի գլխից սլացավ դարպասի ձախ անկյունը, դիպավ նաև Ագերի մեջքին: Առաջին ինքնագոլը գրանցվեց Պոուլսենի հաշվին` 1:0:

Դրանից հետո Հոլանդիան ամբողջովին տիրեց նախաձեռնությանը, իսկ 86-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեցԴիրկ Կայտը: Հոլանդացիները գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: