ԱՄՆ-ի պետդեպարտամենտը 545 հազար դոլար կտրամադրի իր աշխատակիցների հրապարակային ելույթների նախապատրաստման համար: Այդ մասին գրում է «The Washington Times»-ը:

Ինչպես հաղորդում է պարբերականը, Պետդեպարտամենտը պայմանագիր է կնքել «AMTIS» ընկերության հետ, որը զբաղվելու է ամերիկացի դիվանագետների ուսուցմամբ ԱՄՆ-ի կոնգրեսում լսումների ժամանակ ցուցմունքներ տալու համար, ինչպես նաեւ ճեպազրույցներում հանդես գալու համար:

Պետդեպարտամենտի աշխատակիցների համար «Հաղորդակցություն կոնգրեսի հետ. ճեպազրույցներ ու ցուցմունքներ» դասընթացը կանցկացվի: Նշվում է, որ հատուկ դասընթացի անցկացման պատճառը կոնգրեսականների քննադատությունն էր: Վերջինները մեղադրում էին Պետդեպարտամենտի աշխատակիցներին դիրքորոշումը հստակ ձեւակերպել չկարողանալու մեջ, հաղորդում է «Gazeta.ru»-ն: