«Iran-141» ինքնաթիռի օդաչուն կորցրել է օդանավի վերահսկողությունը թռիչքուղու ավարտին, հաղորդում է «Fars news»-ը՝ վկայակոչելով ականատեսներին: Օդանավն օդ է բարձրացել, մի քանի վայրկյան թռչել, հետո բախվել գետնին:
Շարժիչի խափանումը կարող էր վթարի պատճառ դառնալ Իրանի մայրաքաղաքի «Մեհրաբադ» օդանավակայանի շրջանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրանական «ԻՌՆԱ» գործակալությանը:
Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամեդ Իլհանիի տեղեկությունների համաձայն՝ օդանավում գտնվել է 40 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ:
Վերջին տվյալների համաձայն՝ վթարի վայրում 10 զոհի մարմին է հայտնաբերվել:
Ինքնաթիռն ընկել է խիտ բնակեցված շրջանում: Իրանական փրկարար կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ օդանավում գտնվող բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ մոտ 40 մարդ, զոհվել են:





























