Անցած գիշեր Հայաստանի եւ Արցախի գործադիր իշխանությունների ղեկավարների գլխավորած պաշտոնական պատվիրակությունները՝ վարչապետեր Հովիկ Արահամյանի եւ Արա Հարությունյանի գլխավորությամբ, գիշերել են դիրքերում եւ եղել մի քանի հենակետերում: «ԱրցախՊրեսս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
«Քիչ առաջ վերադարձա դիրքերից, որտեղ գնացել էի ԼՂՀ եւ ՀՀ վարչապետերի, պաշտպանության նախարարների եւ այլ նախարարների ու պատգամավորների այցի շրջանակներում:
Եղանք մի քանի հենակետերում, որտեղ վերջին օրերին հակառակորդի կողմից դիվերսիաներ են նախաձեռնվել:
Զինվորներն ու կամավորները ոգեւորությամբ ընդունեցին պաշտոնյաներին, իսկ ոմանք պարգեւատրվեցին իրենց ցուցաբերած խիզախությունների համար»,-նշել է Արտակ Բեգլարյանը` հավելելով, որ դրությունը հանգիստ է, եւ պետք չէ հավատալ բամբասանքների:





























