Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը այցով ժամանել է Բաղդադ:

Ֆաբիուսը բանակցություններ կվարի իրաքցի իր գործընկեր Հոշիյար Զիբարիի հետ: Այնուհետ նա կմեկնի Էրբիլ քաղաք, որպեսզի վերահսկի ֆրանսիական հումանիտար օգնության տրամադրմանը խաղաղ բնակիչներին, ովքեր հեռացել են ծայրահեղականների գրաված շրջաններից, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «Le Figaro»-ին:

Հիշեցենենք, որ նախօրեին հաղորդում էին, որ Ֆրանսիան մոտակա ժամերին Իրաք կուղարկի առաջին բուժօգնության տրամադրման սարքավորումներ:

Ինչպես նշվում է Ֆրանսիայի նախագահիի վարչակազմի հայտարարության մեջ, Ֆրասնուա Օլանդը համաձայնության է եկել մատակարարումների շուրջ Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Օլանդի եւ Բարզանիի միջեւ հեռախոսազրույցը կայացել է օգոստոսի 10-ին, բանակցություններում նշվել է ընդհանուր ձգտման մասին համագործակցել գրոհայինների հարձակումը կանգնեցնելու նպատակով: Ֆրանսիայի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ պատրաստ է աջակցել ահաբեկիչների դեմ պայքարող ուժերին:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատրաստ են հումանիտար օգնություն ցույց տալ Իրաքին: