Երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության՝ մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: Այդ մասին Facebook-ի էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար եւ մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցրել են:

Կրկին անգամ զգուշացնում ենք, որ միջադեպերի եւ դրանց հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը: