Գերմանական Բիլեֆելդում օգոստոսի 9-ին անց է կացվել բողոքի ակցիա ընդդեմ ահաբեկչական «Իսլամական պետություն»(ԻՊ) խմբավորման, որոնք փորձում են Իրաքում իշխանությունը զավթել:
Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է 6000 եզդի, ովքեր բնակվում են Գերմանիայում: Տասնյակ հազարավոր նրանց հավատակիցներ ու ցեղակիցներ փախստական են դարձել Իրաքի հյուսիսում ԻԼԻՊ արմատական իսլամիստների գործողությունների հետեւանքով:
Ակցիայի մասնակիցները տանում էին «Կանգնեցրեք «Իսլամական պետությանը», «Սա պատերազմ չէ, սա ցեղասպանություն է»:
«Շատերը չեն հասկանում, որ «Իսլամակամ պետություն» խմբավորումը վտանգ է ներկայացնում ոչ միայն եզդիների համար»,- հավաքվածներին է դիմել Գերմանիայի եզդիների համայնքների միության փոխնախագահ Լեյլա Ֆերմանը, հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսակա ծառայությունը:
Նրա խոսքով՝ իսլամիստական ահաբեկչությունը նաեւ Գերմաինա կհասնի:
Ֆերմանը հիշեցրել է այն մասին, թե ինչպես մի քանի օր առաջ հարեւան Հերֆորդ քաղաքում վեց երիտասարդ դանակներով հարձակվեցին փոքր ճաշարանի սեփականատեր եզդու վրա, ով իր հաստատության վրա ցույցի կոչ էր փակցրել: Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները մեծամասամբ էթնիկ չեչեններ են, որոնք աջակցում են ԻՊ գորհայիններին:
Բիլեֆելդում անցկացված ակցիան ավարտվել է առանց լուրջ միջադեպերի: «AFP» տվյալների համաձայն՝ այսօր Գերմանիայում 45-60 հազար եզդի է բնակվում:





























