Քիչ առաջ Սոչիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպումը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ երեք պետությունների ղեկավարները Սոչիում են՝ արդիական մի շարք հարցեր քննարկելու նպատակով, որոնցից ամենակարեւորը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Օգոստոսի 9-ին Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ: Իսկ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ներկա են գտնվել «Պլատֆորմ Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարին:




























