«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` Ռոստով-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Ռուբեն Հ.-ն, որը հուլիսի 29-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը)1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: