Մայքլ Ջեքսոնի սպանության մեջ մեղադրվող բժիշկը կարողացել է պահպանել իր բժշկական գործունեության արտոնագիրը Կալիֆոռնիա նահանգում: Ինչպես հաղորդում է ABC News-ը, Լոս-Անջելեսի գերագույն դատարանը հրաժարվել է ետ կանչել Կոնրադ Մյուրեյի արտոնագիրը՝ մերժելով նահանգի իշխանությունների պահանջը:
Դատավորը նշել է, թե տվյալ հարցը դուրս է իր լիազորությունների շրջանակից, հաղորդում է Lenta.ru-ն:
Սրտաբան Կոնրադ Մյուրեյը, որ բուժում էր պոպ-երաժշտության արքային, մեղադրվում է ոչ կանխամտածված սպանության մեջ: Ինքը՝ բժիշկն իր մեղքը չի ընդունում: Ներկայումս նա գտնվում է ազատության մեջ, քանի որ ազատ է արձակվել գրավով:




























