ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոշտ է արձագանքել Սիրիայում իր վարած քաղաքականությունը քննադատողներին, գրում է The Daily Beast-ը։ Ըստ թերթի՝ դա տեղի է ունեցել հանգստյան օրերին Սպիտակ տանը ամերիկյան սենատորների եւ կոնգրեսականների հետ պետության ղեկավարի փակ հանդիպման ժամանակ։ Քննարկման թեման էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը։
Թերթը պնդում է, որ Օբաման զայրացել է օրենսդիրների վրա, որոնք կողմ էին արտահայտվել Սիրիայի ապստամբներին զինելուն։ Ըստ թերթի՝ ԱՄՆ-ի նախագահը քննադատել է այդ առաջարկները՝ անցենզուր բառապաշար օգտագործելով, փոխանցում է Gazeta.ru-ն։
Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները հաստատել են, որ Սիրիայի խնդրով սուր տարակարծություն եղել է, սակայն հրաժարվել են հստակեցնել՝ իրոք Օբաման ցենզուրայից դուրս բառ է գործածել, թե ոչ, նշում է թերթը։





























