Օգոստոսի 11-ին, ժամը 18.40-ին, Մերձավան գյուղի բնակչուհի Ս.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 02.30-ի սահմաններում, համագյուղացի Ալիկը պատուհանը հրել-բացելով մուտք է գործել իր բնակարան եւ գողացել նոութբուք համակարգիչ` պատճառելով 280.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանների ձեռնարկված միջոցառումների արդյունքում` 1975 թ. ծնված Ալիկ Հ.-ն նույն օրը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Ձեռնարկվում են միջոցներ համակարգիչը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունք:





























