Փրկարար ծառայությունն օգոստոսի 12-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ միջանցքի հատակին հայտնաբերել 1927 թ. ծնված Մ. Ո.-ի դին:





























