Օգոստոսի 12-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «10 եւ11-րդ կողերի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Կարեն Ս.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ գյուղի տարածքում, վիճաբանության ժամանակ, Կարեն Ս.-ն, 1991 թ. ծնված Արմեն Մ.-ն եւ 1991 թ. ծնված Գարեգին Մ.-ն ծեծի են ենթարկել Քասախ գյուղի բնակիչ ոմն Վահանի, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած դանակով Կարեն Ս.-ին աջ ոտքի եւ ձախ կողքի շրջանում, իսկ Արմեն Մ.-ին` ձախ թիակի շրջանում, պատճառել է վնասվածքներ:

Արմեն Մ.-ին եւ Կարեն Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վահանի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: