Օգոստոսի 11-ին ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են ստացվել, որ օգոստոսի 3-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ակունք գյուղից Զառ տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող հնձված արտում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով այրվել է 1962 թ. ծնված Առաքել Գ.-ի այգին եւ տարբեր տեսակի պտղատու 198 ծառ, ինչի հետեւանքով պատճառվել է 1.850.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ մասնագիտական եզրակացության` հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակի աղբյուրը` ծխախոտի մնացորդը, կամ տարածքում գտնվող կոտրված ապակու տարան, որը առաջացրել է ոսպնյակի էֆեկտ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: