Օգոստոսի 11-ին, ժամը 23.30-ին, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, որից հետո շեղվել է ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ավտոտնակի պատին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: