Ամերիկյան Թեքսասի նահանգում 4 անձից բաղկացած ընտանիքի անդամները զոհվել են ոստիկանական հետապնդումից փախչող չարագործի մեքենայի բախման հետեւանքով, գրում են տեղական լրատվամիջոցները:
Ողբերգությամբ ավարտված հետապնդումը սկսվել է կիրակի երեկոյան. ոստիկանները նկատել են Dodge Durango մակնիշի ավտոմեքենա՝ անջատված լուսացույցերով եւ զիգզագաձեւ երթեւեկությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հետապնդվող օրինախախտը 160 կմ/ժ արագությամբ մտել է Լիգ-Սիթի քաղաք եւ չնայած արգելակող նշանին, չի կանգնել եւ բախվել է Honda Accord մեքենային: Մեքենայում գտնվող 15-ամյա տղան, նրա նրա ծնողները եւ հորեղբայրը զոհվել են:
Պատահարի մեղավորը շարունակել է ընթացքը, սակայն շուտով բախվել է էլեկտրասյանը: Ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը նույնպես մահացել են: Տարածքում խաթարվել է էլեկտրականության մատակարարումը:
Տեղական ոստիկանությունը հաղորդել է, որ հետպնդումն իրականցնող պարեկը չի տուժել, սակայն խորապես ցնցված է տեղի ունեցած ողբերգությունից:



























