Թուրքիայի հյուսում գտնվող Զոնգուլդակ քաղաքի հանքավայրերից մեկում 9 հանքափորներ հայտնվել են լեռնային ապարների  տակ, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հարցերի ծառայության (AFAD)  ներկայացուցիչ Ահմեդ Գյունգերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փլուզումը տեղի է ունեցել դեռեւս անհայտ պատճառներով, Դիլավեր շրջանի մասնավոր հանքավայրերից մեկում: Նախնական տվյալներով՝ փլատակների տակ ինը հանքափոր բանվորներ են գտնվում: Զոհերի մասին չի հաղորդվում:

Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները: