Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը պարզում է լուսանկարում պատկերված կնոջ ինքնությունը:
Վերջինս կեղծ անձնական տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալով` այն օգտագործել է Ռուսաստանի Դաշնությունում եւ կատարել խոշոր չափերի խարդախություն:
Նշված անձի վերաբերյալ որեւէ տեղեկություն ունեցողներին խնդրում են հայտնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն հետեւյալ հեռախոսահամարներով` 010-56-48-21, 010-55-31-61, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:





























