Ազատամարտիկների կենսաթոշակը  օգոստոսից 5000 դրամով բարձրացել է:Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանը:

«Բարձրացման նպատակը մարդկանց սսկացնելու մեջ է կայանում: Իրենք գիտեն, որ երկու տարի է ինչ այդ խնդիրը կա, Վոլոդյա Ավետիսյանը այդ խնդիրը բարձրացրեց ու ասում էր, որ մինիմալը գոնե 100 հազար դրամ լինի: Իսկ իշխանությունները, սենց կապիկություն անելով, ձեռ են առնում, իրանց աշխատավարձը եռակի են բարձրացնում, ազատամարտիկինը՝ չնչին, ողորմելի կոպեկներով»,-ասաց նա:

Ազատամարտիկը նշեց, որ 1 տարի առաջ, երբ Վոլոդյա Ավետիսյանը պայքարում էր ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար, իշխանություններին այնպիսի առաջարկ էր ներկայացրել, որը կմեղմեր ազատամարտիկի հոգսերը, իսկ 5000 դրամով կենսաթոշակի բարձրացումը նույնիսկ վիրավորական է ազատամարտիկի համար:

«Բանական մարդը հասկանում է, որ իշխանությունները քմծիծաղով էդ 5000 դրամը շպրտեցին, թե ձեններդ կտրեք, այ ստրուկներ: Ես կարծում եմ, որ 5000 դրամով ազատամարտիկները ավելի շատ արհամարհվեցին, որ դա էլ չտային, ավելի լավ կլիներ, էդ 5000 դրամը մեզ ոչ տաք է, ոչ սառըասաց Արտյոմ Պողոսյանը:

Ազատամարտիկը իր եւ բազմաթիվ այլ ազատամարտիկների անունից իշխանություններին առաջարկեց կենսաթոշակի բարձրացված 5000-ական դրամները ուղղել բանակին. «Մեծ ուրախությամբ մենք այդ 5000 դրամները կվերադարձնենք բանակի համար, որ տեխնիկա, փամփուշտներ եւ այլ բաներ գնեն, մեզ ողորմութուն պետք չի»:

Նշենք, որ ազատամարտիկների կենսաթոշակը ամսական կազմում 65-80 հազար դրամի սահմաններում: