Ամստերդամից մեկնած օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Նորվեգիայի Թրոնհեյմ քաղաքի օդանավակայանում՝ Աֆրիկայից մի ուղեւորի անընդհատ հազի պատճառով, որը նման է եղել Էբոլա տենդի ախտանիշներից մեկին, գրում է The Local-ը:
Շուրջ 100 մարդ օդանավում են մնացել երկու ժամ՝ սպասելով բժիշկների եզրակացությանը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Մենք կասկածում էինք վարակիչ հիվանդության վրա, առաջին հերթին ենթադրեցինք Էբոլան: Սակայն զննումից հետո պարզ է դարձել, որ մենք սխալվել ենք. ուղեւորի մոտ շնչուղիների սովորական վարակ էր», — հայտնել է գլխավոր բժիշկ Լեյֆ Վոնենը:
Ավելի ուշ պարզվել է, որ որ ուղեւորը ոչ թե Արեւմտյան Աֆրիկայից է եղել, այլ՝ Արեւելյան:





























