Հունիսի 14-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ. Նժդեհի 8/3 հասցեում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել է «1-04» ծառայությունը:
Ըստ նախնական տվյալների` պայթել է լոգասենյակի ջրատաքացուցիչից արտահոսած գազը, ինչի հետեւանքով տանտերը` 50-ամյա Շմավոն Թովմասյանը, 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Հանրապետական այրվածքաբանության կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:



























