Պորտուգալիայում զբոսաշրջիկ զույգն ընկել է 80 մետրանոց բարձրությունից ժայռի ծայրին «սելֆի» անելու ժամանակ, հաղորդում է The Daily Mirror-ը: Լեհ ամուսինները ընկել ենԿաբե-դա-Ռոկա հրվանդան: Ողբերգությանը ականատես են եղել նրանց 5-ամյա եւ 6-ամյա երեխաները:

Անբարենպաստ եղանակի պատճառով ամուսինների մարմինները փրկարարներին հաջողվել է գտնել ողբերգության հաջորդ օրը: Պորտուգալացի ոստիկանները ենթադրում են, որ զույգը դուրս է եկել թույլատրված անվտանգ գոտու սահմաններից, հաղորդում է Lenta.ru-ը:

Զույգի երեխաներին փոխանցել են լեհ դիվանագետների խնամակալությանը, նրանց հոգեբանական օգնություն է ցուցաբերվում: