Հայկական դեղագործական «Արփիմեդ» ԲԲԸ-ը Ուկրաինա ներմուծման իրավունք է ստացել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նրա խոսքով՝ ընկերությունը դեղամիջոցների հարցերով Ուկրաինայի պետական վարչությունից ստացել է Պատշաճ արտադրական պրակտիկայի սերտիֆիկատ (GMP):
Թեեւ Հայաստանում արդեն կա GMP-ը սերտիֆիկացնող օրգան, ի տարբերություն ուկրաինացի գործներիների, այն PIC/S միջազգային ընկերակցության անդամ չի հանդիսանում: Իսկ անդամակցությունն այնտեղ ուժեղացնում է սերտիֆիկատների հեղինակությունը եւ թեթեւացնում Եվրամիության հետ աշխատանքը, նշեց Զաքարյանը: «Հայաստանը նույնպես դիմել է PIC/S անդամակցության խնդրանքով, որը, սակայն, դեռ ուսումնաիրության փուլում է», - հավելեց Զաքարյանը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտարարեց «Արփիմեդ» ԲԲԸ-ի տնօրեն Վաչագան Զաքարյանը, հաջորդ փուլը կլինի մոտ 30 անուն-դեղերի գրանցումը դեղամիջոցների Ուկրաինայի պետական վարչությունում: «Դրանից հետո մենք կարող ենք աշխատել մեր ուկրաինացի գործընկերների հետ», - եզրափակեց Զաքարյանը:
Նշենք, որ 2012թ. Հայաստանի Ուկրաինա էր արտահանվել դեղամիջոցների ոչ մեծ քանակություն (61 հազար դոլար), իսկ 2013թ, արտահանում չի եղել:




























