Բաքվի մեկուսարաններից մեկում երկու շաբաթ գտնվող փաստաբան Լեյլա Յունուսի առողջական վիճակը վատթարացել է. նա տառապում է շաքարային դիաբետից:
Այդ մասին նա հայտնել է իր ընկերներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Քաղաքացիական հասարակության ակտիվիստ, բժիշկ Ազադ Իսազադեն հայտարարել է, որ Լեյլա Յունուսին ցավազրկող ներարկումներ են կատարում: Յունուսը նաեւ հաղորդել է, որ իրեն այցելել են Կարմիր Խաչի աշխատակիցներ:
Դրա հետ մեկտեղ դատախազությունն այդպես էլ չի պատասխանել ընկերների դիմումին թույլ տալ Յունուս ամուսիններին ծանրոց փոխանցել, քանի որ այդ ընտանիքի անդամներից Ադրբեջանում այլեւս ոչ ոք ազատության մեջ չէ:





























