Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի «Եմելյանովո» օդանավակայանի միջազգային եւ ներքին սպասասրահներից տեղափոխում են ուղեւորներին եւ աշխատակիցներին, հայտնում է «Ռոսիյսկայա գազեռտան»` վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի 13-ի առավոտյան երկրամասի ԱԻ կանխատեսման եւ օպերատիվ իրավիճակի պաշտոնական կայքում տեղեկություն է հայտնվել, որ «Եմելյանովոն» ականապատել են: Տարհանումը կապված է դրա հետ», - պարզաբանել են մամուլի ծառայությունում:
Դեռ հայտնի չէ, թե որքան մարդ կտարհանվի: Օդանավակայանում աշխատում պերատիվ ծառայությունները: Բացի ականապատման մասին տեղեկությունից` օդանավակայանի աշխատանքը դժվարացնում է թանձր մառախուղը: Հետաձգվել են մի քանի չվերթներ:




























