Կրասնոյարսկի «Եմելյանովո» միջազգային օդանավակայանի շենքի ականապատման լուրը չի համապատասխանում իրականությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՆԳՆ Սիբիրի դաշնային շրջանի վարչության մամուլի քարտուղար Իրինա Բելովային:

«Զննման ժամանակ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ», — հայտարարել է նա: Ներկայումս օդանավակայանը վերսկսել է աշխատանքը:

Իրավապահ մարմինները ճշտում են զանգահարողի ինքնությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը հեռախոսով հայտնել էր «Եմելյանովո» օդանավակայնի ականապատման մասին: