Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը կողմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցությունները շարունակելուն։

«Ես ջանում եմ այնպես անել, որպեսզի, չնայած պատժամիջողներին, չկտրվի ՌԴ նախագահի հետ զրույցի թելը», — Մերկելի խոսքերն է փոխանցում Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Կանցերը նաեւ ընդգծել է, որ միշտ կողմ է եղել Մոսկվայի հետ կառուցողական համագործակցությանը եւ պատրաստ է այն շարունակել նաեւ ապագայում։
Դաշնային կանցլերը նաւ ակնարկել է, որ չի ընդունում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քայլերը։

«Պետությունների տարածքային անկախության պահպանումը եւ միակողմանի հիմունքով սահմանների փոփոխման անհնարինությունը եվրոպական գլխավոր պայմանավորվածությունն է», - հայտարարել է Մերկելը՝ ընդգծելով, որ Ղրիմի բռնակցմամբ Պուտինը հակառակ գնաց այդ սկզբունքներին»։

Ուկրաինան պետք է հնարավություն ունենա ինքնուրույն, ազատ եւ ժողովրդավարական հիմքերով իր Սահմանադրությանը, քաղաքական ուղղվածությանը, ինչպես նաեւ արեւելյան շրջանների ինքնուրույնության աստիճանին առնչվող որոշումներ ընդունելու, կարծում է Մերկելը։ «Ռուսաստանը պետք է ընդունի դա», - հայտարարել է նա։