Մոսկվա գետում պայուսակ են գտել, որում կնոջ գլուխ է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։
«Երեկ ցերեկը ոստիկանություն է դիմել կազմակերպություններից մեկի հսկիչը՝ հայտարարելով, որ Ավտոզավոդսկայա փողոցի 25 շենքին հարակից շրջանում Մոսկվա գետում հայտնաբերել է պայուսակ, որում ցելոֆանե տոպրակի մեջ եղել է գլուխ, ենթադրվում է՝ կնոջ», — հայտնել է աղբյուրը։
Նախնական տվյալով՝ կինը մոտ մեկ ամիս առաջ է մահացել։




























