Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ողջունել է Մոսկվայի հայտարարությունը Ուկրաինայի արեւելքում Կարմիր խաչի ղեկավարությամբ հումանիտար ակցիայի անցկացման մասին։ Այդ որոշումից հետո նվազել է Ուկրաինա ՌԴ-ի ռազմական ներխուժման վտանգը, հեռուստատեսությամբ հայտարարել է լեհ քաղաքական գործիչը։
Ըստ նրա՝ դեւռեւս մի քանի օր առաջ թվում էր՝ Մոսկվան փորձում է հումանիտար ակցիան օգտագործել որպես Ուկրաինայի տարածք զինվորներ մտցնելու պատրվակ։
«Այժմ պետք է ընդունենք, որ Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայի իշխանությունների եւ Կարմիր խաչի հետ երկխոսության», - ընդգծել է արտգործնախարարը։





























