Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանին բողոք կհղի Կուրիլյան կղզիների մոտ զորավարժությունների կապակցությամբ, հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով վարչապետ Սինձո Աբեին։
«Մեր հյուսիսային տարածքներում զորավարժությունների անցկացումը միանգամայն անընդունելի է։ Մենք վճռական բողոք կներկայացնենք», — հայտարարել է Աբեն։
Ըստ նրա՝ Կուրիլյան կղզիները ճապնիայի անքակտելի մասն են։
Հարավկուրիլյան Կունաշիր եւ Իտուրուպ կղզիներում Ռուսաստանի ծրագրային զորավարժություններին հազարից ավելի զինծառայողներ են մասնակցում, մոտ 100 միավոր մարտական եւ հատուկ տխնիկա, այդ թվում՝ Մի-8ԱՄՏՇ հինգ ուղղթիռ, փոխանցում է gazeta.ru-ն։




























