ԱՄՆ-ի իշխանությունները 130 ռազմական խորհրդատու են ուղարկել Իրաքի հյուսիս անհրաժեշտ հումանիտար օգնության չափերը գնահատելու նպատակով, հաղորդել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը
Հեյգելի խոսքով՝ մասնագետների խումբն ուղարկվել է Իրաքի հյուսիսային շրջաններ՝ նախագահ Բարաք Օբամայի հանձնարարությամբ, հետագա հումանիտար օգնության՝ բնակիչների պահանջմունքներն ուսումնասիրելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ, Վաշինգթոնը խոստացել էր օգնել իրաքյան ղեկավարությանը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալ-ջիհադիստների դեմք պայքարում:
Զինյալների դիրքերին օդային հարվածները 2011թ. վերջին Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ի առաջին ուղղակի միջամտությունն է:





























