Քուրդ զինյալները  Թունջելի-Էրզինջան մայրուղում կանգնեցրել են անցնող ավտոմեքենաները եւ PKK-ի քարոզչություն արել, ստիպել մեքենաների ուղեւորներին քրդական կարգախոսների հետ նկարվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հունիսի 14-ի երեկոյան PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) զինյալները  Թուրքիայի Թունջելի-Էրզինջան ավտոմայրուղում մոտ 2 ժամ կանգնեցրել են անցնող մեքենաները, իջեցրել ուղեւորներին, ստիպել, որ վերջիններս հիշողության համար նկարվեն հատուկ կարգախոսի ներքո, որի վրա գրված է եղել. «Կեցցե՛  ժողովրդավարական ինքնավար Քուրդիստանը»:

Դեպքի վայր  ժամանած թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են լայնածավալ գործողություններ՝ հայտաբերելու լեռները բարձրացած PKK-ի զինյալներին։