Կոլումբիայի իշխանությունները որոշել են լրացուցիչ զորքեր ուղարկել Արաուկա արեւելյան նահանգ անհայտ անձանց կողմից տեղացի քաղաքական գործչի սպանության պատճառով:
Ռումբի պայթյունից նաեւ 8 կոլումբիացի զինվոր է վիրավորվել: Երկրի ոստիկանությունն արդեն հայտարարել է տեղեկությունների համար մի քանի հազար դոլար պարգեւատրութուն մասին, որոնք կօգնեն գտնել պայթյունի կազմակերպիչներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վենեսուելային սահմանակցող նահանգը համարվում է Ազգային ազատագրական բանակ (ELN) ձախ ծայրահեղական խմբավորման զինյալների բազա:
Հուլիսին Կոլումբիայի զինվորականները հաղորդել էին Արաուկա նահանգում ELN-ի 8 զինյալի ոչնչացման մասին:





























