Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Տավուշի բաժնի ծառայողները նախօրեին քաղաքի Մաշտոցի փողոցից, իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, բաժին բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արթուր Մ.-ին, որի մոտ հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի 4 փամփուշտ, ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է կանեփանման բույսի 1 կանաչ ցողուն` 4 գ կշռով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքում Արթուր Մ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Իծաքար գյուղին պատկանող «Քարագյուղ» կոչվող տարածքից վայրի աճած կանեփանման բույսի թփերից, հետագայում օգտագործելու նպատակով, պոկել է որոշակի զանգված եւ Բերդ-Նավուր ճանապարհի 3-րդ կմ-ում նկատելով ոստիկանի ավտոմեքենան` նետել է դուրս: Արթուր Մ.-ի մատնանշմամբ հիշյալ տարածքից հայտնաբերվել է 9 հատ մոտ 800 գ կշռով կանեփանման բույսի կանաչ ցողուններ, պոլիեթիլենային պարկի մեջ հայտնաբերվել է 190 գ եւ սպիտակ անձեռոցիկի մեջ փաթեթավորված 20 գ կշռով կանեփանման կանաչ զանգված: Հայտնաբերվածն ուղղարկվել է ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն:





























