Ռուի Լոպեսի հուշամրցաշարի երրորդ տուրում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով պարտության է մատնել պերուացի Դեյսի Կորիին: Մյուս պարտիաները ևս ավարտվել են հաղթական հաշվով: Իվան Չեպարինովը հաղթել է Պերես Կանդելարիոյին, Իվան Սալգադո Լոպեսը ուժեղ է եղել Պիա Կրամլինգից, իսկ Ֆաբիանո Կարուանան` Վլադիմիր Մալախովից:
Երեք տուրերից հետո Գ.Սարգսյանը առաջատարների մեջ է: Նրանք կորցրել են միայն կեսական միավոր:
3-րդ տուր
Իվան Չեպարինով – Պերես Կանդելարիո` 1-0
Իվան Սալգադո Լոպես – Պիա Կրամլինգ` 1-0
Դեյսի Կորի – Գաբրիել Սարգսյան` 0-1
Վլադիմիր Մալախով – Ֆաբիանո Կարուանա` 0-1
Մրցաշարային աղյուսակ
1. Ֆաբիանո Կարուանա 2½
2. Գաբրիել Սարգսյան 2½
3. Իվան Չեպարինով 2½
4. Իվան Սալգադո Լոպես 2½
5. Դեյսի Կորի 1
6. Վլադիմիր Մալախով 1
7. Պերես Կանդելարիո 0
8. Պիա Կրամլինգ 0




























