Հանդուգն հանցագործները Չիլիի պատմության մեջ ամենախոշոր կողոպուտն են իրականացրել՝ մայրաքաղաք Սանտյագոյի օդանավակայանում հարձակվելով ինկասատորի մեքենաների վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Globovision հեռուստաալիքին:
Նախնական գնահատականներով՝ ելուզակների ավարը կազմել է եղել 4-6 միլիարդ պեսո (7-10 մլն ԱՄՆ դոլար):
Ատրճանակի սպառնալիքով կողոպտիչները ստիպել են օդանավակայանի աշխատակիցներին ներս թողնել բեռնային տերմինալ, որտեղ գտնվում է մեքենան: Ոչ օդանավակայանի աշխատակիցները, ոչ մեքենայի պահակները դիմադրություն ցույց չեն տվել, տուժողներ չկան:
8 տարի առաջ՝ 2006թ. ապրիլին, այդ նույն վայրում նմանատիպ կողոպուտ է իրականացվել: Այդ ժամանակ հանցագործների ավարը մոտ 2.1 մլն է կազմել, սակայն ավազակներին հաջողվել է բռնել, եւ այժմ նրանք իրենց պատիժն են կրում:





























