ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են առաջիկայում այցելել տարածաշրջան, բայց այցի ամսաթիվը հստակեցված չէ: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ նրա՝ խաղաղ կարգավորման առաջխաղացման նպատակով Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը. «Համանախագահները պատրաստ են ուժերի ներածին չափով աջակցել բանակցություններում առաջընթացի ձեռքբերմանը: Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն էլ պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունն իրենց շահերից չի բխում: Հուսով եմ՝ մարդիկ կքվեարկեն խաղաղության օգտին»:





























