Օգոստոսի 12-ին, ժամը 04.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























